News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


United Launch Alliance  ամերիկյան ընկերությունը չեղարկել է գաղտնի արբանյակով Delta IV ծանր հրթիռ կրիչի արձակումը, հաղորդում է  MIGnews-ը՝ վկայակոչելով Newsweek-ին:

«Այսօրվա արձակումը չեղարկվել է, սկսվում է կրիոգեն վառելիքի քաշման գործընթացը: Նոր մեկնարկի օրը դեռ չի որոշվել», - ասվում է ընկերության կայքում:

Օդատիեզերական ընկերությունում բացատրել են, որ արձակումը չեղարկվել է մեկնարկից 7,5 վայրկյան առաջ անկանխատեսելի հանգամանքների պատճառով:

Հիշեցնենք, որ արձակումը պետք է տեղի ունենար ԱՄՆ-ի Վանդենբերգ բազայից, ԱՄՆ-ի Արեւմտյան ափի ժամանակով  20:15-ին:

Ներկա պահին տվյալները ստուգվում են, նոր մեկնարկի օրն ավելի ուշ կնշանակվի:

Պետք է նբել, որ սարքի արձակումը մի քանի անգամ հետաձգվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ