News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բրիտանական միջնադարյան գրականության պրոֆեսոր Պիտեր Ֆիլդը կարծում է, որ Կամելոտ ամրոցը գտնվել է արեւմտյան Յորքշիրում Կամուլոդունում հռոմեական բնակավայրի տեղում, հայտնում է Science Alert-ը: Նրա առաջադրած վարկածը հետագա հետազոտություն է պահանջում: Դրանից բացի, Արթուր թագավորի գոյության իրական լինելը մինչեւ հիմա չի հաստատվել:

Ֆիլդն ուսումնասիրել է իրականում գոյություն ունեցած ամրությունները եւ համեմատել Արթուր թագավորի մասին լեգենդների ու ավանդազրույցների տվյալների հետ: Նրա կարծիքով՝ առավել հավանական վայրը կարող է լինել Սլակ քաղաքը, որը ռազմական մեծ նշանակություն է ունեցել VI դարում, երբ, ինչպես համարվում է, Արթուրն ապրել է:

Այդ ժամանակ Բրիտանիայի կելտ բնակչությունը պայքարում էր անգլո-սաքսոնական նվաճողների դեմ, եւ Սլակը, որը կղզու մեջտեղում էր գտնվում, թույլ է տվել արագ զորք ուղարկել արեւելյան եի արեւմտյան ափեր: Դրանից բացի, հենց այստեղ է տեղակայվել Կամուլոդունում հռոմեական բնակավայրը, որի անվանումը լեզվաբանորեն նման է Կամելոտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ