News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գերմանիայում երկաթգծի աշխատակիցների գործադուլի պատճառով հեռագնա գնացքների երթեւեկությունը դադարեցվել է, գրում է  RT –ն՝ վկայակոչելով Deutsche Welle-ին:

Deutsche Welle-ն, հղում անելով Deutsche Bahn ընկերության ներկայացուցչին, հաղորդում է, որ աշխատանքը դադարեցվել է առնվազն մինչեւ գործադուլի վերջը, որը պաշտոնապես պետք է ավարտվի 09:00-ին:

Գերմանիայի շատ շրջաններում տարածաշրջանային երկաթգծային տրանսպորտի զանգվածային խափանումներ են նկատվում: Նյուրնբերգից չեղարկել են դեպի Վյուրցբորգ, Մյունխեն եւ Բեռլին ուղեւորվող գնացքները:

Բեռլինում վաղ առավոտից քաղաքամերձ էլեկտրական գնացքները չեն աշխատում:

Բացի այդ երկրում բեռնատար երկաթգծային տրանսպորտի աշխատանքի խափանումներ են նկատվում:

EVG արհմիությունը նախազգուշական գործադուլ է հայտարարել Deutsche Bahn-ի հետ սակագների վերաբերյալ ձախողված բանակցություններից հետո, նշում է հեռուստառադիոընկերությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ