News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի Տոկիոյի ոստիկանությունը մեղադրանք է ներկայացրել Nissan Motor Co.-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Կառլոս Գոնին եւ ընկերությանը՝ այն պատճառով, որ թոփ-մենեջերը 5 տարի Nissan-ի ֆինանսական հաշվետվության մեջ խեղաթյուրել է իր պարգեւատրման մասին տվյալները, հայտնում է NHK-ը:

Մեղադրանքներ են ներկայացվել նաեւ ընկերության նախկին տնօրեն Գրեգ Քելլիին, որը, ինչպես եւ Գոնը, կալանավորվել էր նոյեմբերի 19-ին:

Նոյեմբերի 19-ին կալանավորված Գոնին կասկածում են 5 տարում Nissan-ից ստացած վճարումների գումարի նվազեցման մեջ, որն ընդհանուր կազմում է 44 մլն դոլար: Ընկերության տնօրենների խորհրդի միաձայն որոշմամբ հեռացված թոփ-մենեջերը հերքում է իր մեղքը:

Դրանից բացի, դատախազությունը կասկածում է, որ 3 տարում՝ մինչեւ 2018 թվականի մարտ, Գոնը թաքցրել է Nissan-ից ստացած պարգեւատրումների մի մասը եւս:

Նոր կասկածների մասին հաղորդումները դատախազությանը թույլ են տալիս Գոնի կալանքը երկարացնել եւս 22 օրով՝ առանց գրավի դիմաց ազատվելու իրավունքի, հայտնում է The Wall Street Journal-ը: Դրանից հետո, եթե նոր մեղադրանքներ չհայտնվեն, Գոնը կարող է միջնորդել գրավով ազատվելու համար:

Երկուշաբթի Տոկիոյի սակարկությունների ժամանակ Nissan-ի բաժնետոմսերը գրեթե 30 տոկոսով էժանացել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ