Համացանցում վրդովվեցուցիչ տեսանյութ է հրապակվել, որում Նյու Յորքի ոստիկանները փորձում են մոր ձեռքից խլել մեկ տարեկան երեխային, հաղորդում է NBC News-ը:
Տեսանյութում կարելի է տեսնել 23-ամյա Ժասմին Հեդլիին, որը ոստիկաններով շրջապատված, պառկած է սոցիալական ապահովության ծառայության գրասենյակի հատակին:
Կինը գոռում է, որ ոստիկանները ցավեցնում են իր երեխային:
Նյու Յորքի ոստիկանությունը տեսանյութը «տագնապալի» է անվանել:
Տեսանյութը գլխավոր դատախազ Լետիշիա Ջեյմսի վրդովմունքն է առաջացրել:
«Ոչ մի մայր չպետք է ստորացման միջով անցնի, որի ականատեսը մենք դարձանք», - ասել է նա:
Նա պահանջել է հետաքննքել դեպքը: