News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են հիմնական ազատությունների պահպանմամբ եւ վայելում են լայն հանրության աջակցությունը, որը պետք է պահպանել հետագա քաղաքական բարեփոխումների ճանապարհով: Այս մասին դեկտեմբերի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարեց ԵԱՀԿ դիտորդական կարճաժամկետ առաքելության հատուկ համակարգող եւ ղեկավար Պիտեր Օսուսկին:

Նա նշեց, որ հրապարակային քաղաքական բանավեճերը, այդ թվում՝ լրատվամիջոցներում, նպաստել են ակտիվ ընտրարշավին, չնայած համացանցում սադրիչ հռետորաբանության դեպքերը մտահոգություն են հարուցում:

Դիտորդները պնդում են, որ ընտրություններում չարաշահումների, ներառյալ ընտրողներին կաշառման լիակատար բացակայությունը թույլ է տվել իրական մրցակցություն ստեղծել: Անկախ կարճ ժամկետներից, ընտրությունները լավ էին կազմակերպված, չնայած ընտրարշավների ֆինանսավորման ամբողջականությունը խախտվել էր կարգավորման, հաշվետվողականության եւ թափանցիկության բացակայությամբ:

Օսուսկին նշեց, որ հիմա, երբ ընտրողներն իրենց խոսքն ասել են, ժամանակն է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ապահովի այս խթանի պահպանումը եւ հետագա բարեփոխումների անցկացումը, որ ամբողջությամբ ամրագրի դրական գնահատականը, որն այսօր դիտորդները տալիս են:

Մեկնաբանները նշում են, որ ընտրարշավի պաշտոնական ժամանակահատվածը շատ կարճ էր, սակայն քարոզչությունն ավելի վաղ էր սկսվել, ինչն օրենքով չի արգելվում: Ընտրությունների օրը հանգիստ է անցել եւ առանց ճնշումների կամ ընտրողներին վախեցնելու, իսկ քվեարկությունը, ձայների հաշվարկը եւ արդյունքների ամփոփումը գրեթե բոլոր դիտորդները դրական են գնահատել:

«Երեկվա ընտրություններում հաղթողը Հայաստանի ժողովուրդն է, որն այս ընտրություններին ներմուծեց լավ ոգի եւ էներգիա: Ես ուրախ եմ, որ ընտրությունները բնորոշվեցին լայն հանրային վստահությամբ»,- շեշտեց նա:

Նա հավելեց, որ անցյալում ձայների կաշառումը խնդիր էր, բայց տեղի են ունեցել հաճելի փոփոխություններ:

Վերջում Օսուսկին նշեց, որ ինքը 1999 թվականին Հայաստանում արդեն եղել է, եւ աստեղ նախկինում իր տեսած իրավիճակն արտահայտվեց իրեն այդ ժամանակ տեղափոխած վարորդի պարզ նախադասությամբ. «Նա ինձ ասաց՝ «միեւնույն է, թե ով կհաղթի, Հայաստանը հույս չունի»: Երեկ ես նրանցից մեկն էի, ով տեսավ, որ Հայաստանը, փառք Աստծո, հույս ունի»,- հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ