News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընտրությունների արդյունքների մասին հայտարարություն արեց: Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ասուլիսի ժամանակ, հայտարարությունն ընթերցեց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Հայաստանում անցկացված պատմական ընտրությունները հեղափոխական գործընթացների տրամաբանական շարունակությունն են, հեղափոխական արժեքների կապիտալիզացիան: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կարեւորում է արդար ընտրությունների անցկացումը եւ շնորհակալություն հայտնում շուրջ 80 հազար ընտրողներին, որոնք իրենց ձայնը տվել են մեր քաղաքական ուժին:

Մենք սա մեր երեքամյա ակտիվ գործունեության  հասարակական գնահատականի դրսեւորույմ ենք համարում, ինչպես նաեւ ապացույց, որ Հայաստանի հասարակությունը եվրոպական, իսկապես լիբերալ պետություն կառուցելու պահանջով է հանդես գալիս:

Միեւնույն ժամանակ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ընտրությունները նշանավորեցին հեղափոխության ավարտը եւ երկրի անցումը՝ համակարգային, բարեփոխումների ինստիտուցիոնալ փուլի, որի ժամանակ խորհրդարանը որոշումների լուծման ընթացքում կոնցեպտուալ մոտեցումներ կունենա զսպող եւ հակակշիռ ուժերի առկայության դեպքում:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական մեծամասնության նկատմամբ գաղափարական ընդդիմություն կձեւավորի: Սակայն մենք մտահոգված ենք, որ անգամ հեղափոխությունից հետո խոշոր բիզնեսի եւ քաղաքականության միաձուլումը մնում են քրոնիկ քաղաքական հիվանդության հետեւանքներ, որի դեմ պայքարը մեր քաղաքական ուժի գերակայություններից մեկն է:

Մենք հավատարիմ ենք մնում մեր արժեքներին եւ սկզբունքներին, որոնք ուղղված են արմատական բարեփոխումների իրականցմանը, ինչպես նաեւ այդ արժեքների շուրջ հասարակության համախմբմանը: Մենք՝ որպես խորհրդարանում միակ ընդդիմություն, որը ձեւավորվել է երկրի համար պատմական ընտրություններից հետո, միշտ բաց ենք համագործակցության համար բոլոր արտախորհրդարանական ուժերի եւ անձանց հետ՝ մեր գաղափարների եւ ծրագրերի շրջանակում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ