News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Քաղաքացու որոշում» կուսակցության առաջնորդ Սուրեն Սահակյանը շնորհավորել է ընտրված պատգամավորներին ու շնորհակալություն հայտնել ՔՈ-ին ընտրած ՀՀ քաղաքացիներին:

«Հարգելի ընկերներ, նախ, ուզում եմ մեծագույն շնորհակալություն հայտնել ընդհանուր՝ մեզ, ու անձամբ ինձ տրված վստահության ամեն քվեի համար։ Շնորհակալություն բառի տակ դնում եմ այն ամբողջ սերը, անկեղծությունը, քնքշությունն ու բարությունը, որին ունակ եմ երբևէ։ Անկախ արդյունքներից, ես փողոցում, սոց․ ցանցերում ու նամակներում զգացել եմ այն ահռելի էներգիան, ինչ այս պահին ուզում եմ փոխանցել ձեզ։ Դժվար կլինի գերագնահատել յուրաքանչյուր քվեի արժեքն ինձ համար։ Մենք հետագայում դրանից շատ ենք ունենալու, բայց երեկվա ստացածից յուրաքանչյուրի արձանագրումն ինձ համար անպատմելի հուզիչ էր։ Կուզեի երկու խոսք ասել թիմի մասին, որի հետ աշխատեցի այս ընթացքում։ Կգա հրապարակային հաշվետվության օրը և դուք կզարմանաք, թե ինչպիսի սահմանափակ ռեսուրսներով ենք ֆանտաստիկ արդյունքների հասել։ Շատերը կարծում էին, թե բարձր վարձատրվող պրոֆեսիոնալների մեծ խումբ էր աշխատում, մինչդեռ շտաբում վարձու աշխատող ա եղել միայն հավաքարարը։ Եվ պետք ա խոստովանեմ, որ երբեմն ես ինքս եմ սահմանափակել տաղանդավոր մարդկանցով ձևավորված խմբի ստեղծագործական պոռթկումները՝ հաշվի առնելով միջոցառման պաշտոնական բնույթը։ Ես դեռ առիթ կունենամ նրանց գրկելու, երախտիքիս խոսքն ասելու։ Ուզում եմ նաև շնորհավորել վստահության անհրաժեշտ քվե ստացած ու պատգամավոր ընտրված բոլոր ընկերներիս։ Ուզում եմ բոլորի՛ս շնորհավորել, որ գոնե հանրապետականը առաջիկա տարիներին Ազգային ժողովում չի լինի ու չի թունավորի մեր քաղաքական կյանքը։ Բայց, ինչպես հեղափոխությունից առաջ, ինչպես հեղափոխության ընթացքում, այնպես էլ հիմա, իմ խնդիրը անձերը չեն, այլ այն արժեքները, որոնք կրում էր և տասնյակ տարիներ սերմանել էր այդ ուժը։ Ցավով պետք ա արձանագրել, որ նույն քաղաքական մտածողությունը, նույն արժեքային համակարգը դեռ պատկառելի ներկայացվածություն ունի թե՛ մեր քաղաքական դաշտում ընդհանրապես, թե՛ այս գումարման Ազգային ժողովում մասնավորապես։ Եվ մեր քաղաքական անելիքների մեջ հին քաղաքական մտածողությունն արմատախիլ անելը պետք ա առաջնահերթություն լինի։ Մենք այստեղ ենք՝ նույն ամրությամբ, սկզբունքայնությամբ, իդեալական Հայաստան ունենալու նույն անսասան հավատով լի։ Կհանդիպենք ամենամոտ ապագայում»,- գրել է նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ