News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Սա ոչ թե պարտություն է, այլ հաջողություն ու հաղթանակ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ իրենք ապացուցեցին, որ Հայաստանում կա 60 հազար մտահոգ քաղաքացի, ովքեր պատրաստ են պայքարել, որ Հայաստանում այլևս չլինի թշնամանք և ատելություն։

«Մարդիկ, ովքեր ասում էին, որ մենք ունենք զրո ձայն, այսօր համոզվեցին»,– ասել է Շարմազանովը։

Շարմազանովի խոսքով՝ այսօրվանից ՀՀԿ–ն սկսումէ պայքարի նոր, երկարատև փուլ։

«Այդ 60 հազար ձայները մեզ թևեր են տալիս պայքարի նոր փուլ սկսել՝ հանուն այն Հայաստանի, որտեղ պետության ղեկավարն իր քաղաքացիներին չի բաժանում լավերի ու վատերի»,– ասել է նա՝ համախմբման կոչ անելով։

Շարմազանովը դեկտեմբերի 9–ին կայացած ընտրություններն անվանել է Հայաստանի անկախ պետականության պատմության մեջ  ամենախայտառակը։

«Ոչ միայն նրա համար, որ արտահերթ էին, այլ որովհետև պետության ղեկավարը, իշխանությունն ամեն ինչ արեց՝ հասարակության մի հատվածին սև անվանելու, ասֆալտին փռելու, անվանարկելու, ատելության ու թշնամանքի մթնոլորտ քարոզելու և վախի մթնոլորտ տարածելու համար։ Բայց նույնիսկ այս պայմաններում,  Հայաստանում գտնվեցին շուրջ 60 հազար մտահոգ, արժանապատիվ, ազգային ու քրիստոնեական արժեքներով ապրող քաղաքացիներ, որոնք չընկրկեցին վախի մթնոլորտի առջև՝ ձայն տալով ՀՀԿ–ին»,– ասել է նա։

Դեկտեմբերի 9–ը Շարմազանովն անվանել է ՀՀԿ–ի և իր համակիրների վերածննդի օր. «Որովհետև դուք ոչ ասեցիք ատելությանը, բաժանարար գծերին»։

Ընդգծելով, որ ՀՀԿ–ն իրավունք չունի հիասթափեցնել իր 60 հազար համախոհներին՝ Շարմազանովն ասել է, որ շարունակելու են պայքարը որպես արտախորհրդարանական ընդդիմություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ