News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այս ընտրությունների ամենալուրջ բացթողումներից մեկն այն էր, որ կանայք հազվադեպ էին միայնակ մասնակցում քարոզարշավին: Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Նահիմա Լանջրին: Հիշեցնենք, որ պատվիրակությունը Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մոնիթորինգ էր իրականացնում:

«Քաղաքում շրջելով, մենք տեսնում էինք, որ նրանք հազվադեպ են մասնակցում քարոզարշավին, բայց նրանցից շատերը ջանասիրաբար որպես ընտրական հանձնաժողովների անդամներ էին աշխատում»,- նշեց նա:

Նրա խոսքով, թեկնածուների ցուցակները գենդերային քվոտայով 25 տոկոսով էին համապատասխանում:

Այս քվոտան, սակայն խորհրդարանում կանանց ներկայացվածության նույն մասնաբաժինը չի ապահովում, մասամբ այն պատճառով, որ տեղերի կեսը բաշխվում է գերադասելի քվեարկությանը համապատասխան:

Նա նշեց, որ կանայք քարոզարշավին հազվադեպ էին ինքնուրույն մասնակցում եւ ցավալի է, որ նրանցից մի քանիսը գենդերային հեռտորաբանության զոհ էին դառնում:

«Պատմականորեն քաղաքականությունը տղամարդկանց աշխարհն էր, բայց քանի որ կանայք բնակչության կեսն են կազմում, դա պետք է արտացոլվի քաղաքականությունում:

Ես հույս ունեմ տեսնել բարեփոխումներ, որոնք կխթանեն քաղաքականությունում կանանց մեծ թիվը եւ հաջորդ ընտրություններին լիարժեք կերպով  կապահովեն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մասնակցությունը», - ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ