News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Լուսավոր Հայաստանի» դեմ «սեւ» փիարը եւ ռեսուրսների տարբերությունը թույլ չեն տվել նրան խորհրդարանական ընտրությունների արդյունքներով երկրորդ տեղում հայտնվել: Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ամփոփելով ընտրությունների արդյունքները:

Մարուքյանի խոսքով, որոշ քաղաքական ուժերի կողմից «սեւ» քարոզարշավը այնուամենայնիվ իր դերն ունեցավ:

«Երբ մարդուն անընդհատ նույն բանն են ասում, անգամ, եթե դա սուտ է, նա սկսում է հավատալ դրան: Մեր դեմ հենց նման տեխնոլոգիա է կիրառվել», - ասաց կուսակցության ղեկավարը:

Մարուքյանը հավելեց, որ երկրորդ կարեւոր գործոնը, որ նրանք միայն երրորդ տեղում են հայտնվել, ռեսուրսներն են:

«Մեր կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեսուրսներն անհամեմատելի են: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանում պահպանվող բիզնեսի եւ քաղաքականության միաձուլումը թույլ չտվեցին մեզ երկրորդ քաղաքական ուժը դառնալ»,- ընդգծեց նա:

Մարուքյանը նշեց, որ այս ամենը վկայում է, որ նրանց կուսակցության դեմ պայքարի ապաքաղաքական մեթոդներ են կիրառվել: Կուսակցության անդամ  Գեւորգ Գորգիսյանը նշեց, որ այն վայրերում, որտեղ ԲՀԿ-ն հնարավորություն չուներ իր ռեսուրսները կիրառել, նրա արդյունքներն ավելի ցածր էին:

«Երեւանում մենք երկրորդն էինք: Սա խոսում է այն մասին, որ ԲՀԿ-ն կարողացավ առավել անապահով շրջաններում իր ռեսուրսն օգտագործեով արդյունքների հասնել, իսկ այն վայրերում, որտեղ այդ ռեսուրսը քիչ նշանակություն  ուներ, արդյունքներն ավելի ցածր էին»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում «Լուսավոր Հայաստանը» հայտնվեց երրրորդ տեղում՝ երկրորդ տեղը զիջելով ԲՀԿ-ին: Առաջին տեղում ինչպես սպասելի էր «Իմ քայլը» դաշինքն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ