News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը աշխարհում զենքի վաճառքի ցուցանիշով հայտնվել է երկրորդ տեղում։ Այդ մասին է վկայում Աշխարհի խնդիրների հետազոտության Սթոքհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) «Ռազմաարդյունաբերական ընկերությունների թոփ-100, 2017» զեկույցը՝ տեղեկացնում է Meduza-ն։

Թոփ-100-ի մեջ ներառված են Ռուսաստանի 10 խոշորագույն զենք արտադրողները։ SIPRI-ի տվյալներով՝ 2017թ․ դրանց արտահանման ծավալը կազմել է 37,7 մլրդ դոլար։ Դա սպառազինությունների համաշխարհային շուկայի 9,5 տոկոսն է, որը գնահատվում է 398,2 մլրդ դոլար։

Աշխարհում զենքի վաճառքով առաջին տեղում ԱՄՆ-ն է։ SIPRI-ի զեկույցում նշվում են ամերիկյան 42 ընկերություններ, որոնց կողմից արտահանումը 2017թ․ կազմել է 226,6 մլրդ դոլար՝ համաշխարհային շուկայի 57 տոկոսը։

Երկրորդ տեղը նախկինում զբաղեցնում էր Բրիտանիան, սակայն այն այժմ իջել է երրորդ հորիզոնական։ Զենքի 100 խոշոր արտադրողների մեջ ընդգրկված են բրիտանական 7 ընկերություններ, որոնք 35,7 մլրդ դոլարի զենք են վաճառում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ