News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 11-ին, արգենտինացի երգիչ եւ դերասան, «Տանգոյի արքա», հանրահայտ Կառլոս Գարդելի ծննդյան օրը նշվում է Տանգոյի միջազգային օրը՝ պարի տոն, որի փիլիսոփայությունը դիմակայության մեջ է։

Տանգոյի մեջ կյանքը եռում է, իսկ պարի կենտրոնում Տղամարդն ու Կինն են՝ նրանց փոխհարաբերությունները, կրքերը, հակասությունները, հաշտությունները, «երրորդն ավելորդ է»-ի տրամաբանությունը, խանդը, ատելությունը՝ բոլոր զգացմունքները, որ հատուկ են մարդուն։

2009թ․, ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշմամբ, տանգոն, որպես երաժշտության, պարի, պոեզիայի եւ Ռիո Դե Լա Պլատա շրջանի ավանդույթների միասնություն, ներառվել է մարդկության ոչ նյութական արժեքների ժառանգության ցանկում։

Տանգոյի ծագման մի քանի տարբերակներ կան։ Ամենատարածվածն այն է, որ ի սկզբանե պարը ի հայտ է եկել Բուենոս Այրեսի նավահանգստային արվարձաններում, որտեղ 19-րդ եւ 20-րդ դարերի սահմանին հանդիպել եւ միահյուսվել են շատ երկրների մշակութային ավանդույթները՝ կուբայական խաբաներայի, աֆրիկյան կանդոմբի, արգենտինյան միլոգի, իսպանական ֆլամենկոյի եւ օտարերկրյա նավաստիների կողմից բերված մի քանի եվրոպական պարերի ռիթմերը։ Ու թեեւ Արգենտինայում դա աղքատ թաղամասերի, ներգաղթյալների պարն էր, շուտով կրքոտ ու քնարական տանգոն հնչում է ողջ երկրում։

Կառլոս Գարդելը, ով վաղ հասակում Ֆրանսիայից Արգենտինա տեղափոխված ներգաղթյալ էր, դեռահաս տարիքում այնպես «հիվանդացավ» տանգոյով, որ շուտով հայտնի դարձավ ողջ Արգենտինայում, իսկ տեղափոխվելով Եվրոպա՝ նա հաջողությամբ տանգոն ներկայացրեց Փարիզին, որտեղից էլ այս պարը սկսեց իր հաղթական երթը երկրներով ու մայրցամաքներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ