News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Գահերի խաղեր» սերիալում «բարձր դասը» ողջ մնալու ավելի շատ հնարավորություններ ունի, քան «ցածր դասը», իսկ իրենց տերերին հավատարիմ մնացած վասալները  միջինում երկու անգամ ավելի քիչ են ապրում, քան դավաճանները, գրում է N+1   վկայակոչելով  Injury Epidemiology-ին:

Ավստրալիայի Մաքվայրա համալսարանից բժիշկներ Ռեյդար Լիստադը եւ Բենջամին Բրաունը որոշել են վերլուծել «Գահերի խաղեր» սերիալի կերպարների մահվան պատճառները եւ ողջ մնալու հնարավոր պատճառները:

Հետազոտողներն իրարից անկախ դիտել են 7 եթերաշրջանների բոլոր 67 սերիաները, վերլուծել են imdb.com կայքի բաց տվյալները եւ մեծ թվով կերպարների սոցիոդեմոգրաֆիկ տվյալներն են հավաքել:

Գիտնականները  «մետաքսե օձիքներին» են դասել ինտելեկտուալ գործունեությամբ զբաղվող մարդկանց՝ վաճառականների, կառավարիչների, քաղաքական գործիչների, հոգեւորականների, իսկ «կաշվե օձիքներին»՝ մարդկանց, որոնք աշխատում են ձեռքերով, մասնավորապես ֆերմերներին եւ զինվորներին:

Հեղինակները սերիալի կերպարներին բաժանել են ըստ սոցիալական կարգավիճակի՝ «ցածր դասի» եւ «ազնվածին»:

Գիտնականները սերիալի 330 կերպարների մասին տեղեկություններ են հավաքել:

Նրանցից 237-ը (72 տոկոս) տղամարդիկ էին, 226-ը՝ (69 տոկոս) — «ցածր դասի», եւ 196-ը (59 տոկոս) — «կաշվե օձիքներ»:

7-րդ եթէերաշրջանի վերջում կերպարների կեսից  ավելին մահացած էր: Եվ նրանցից միայն երկուսն են բնական մահով մահացել: Ամենատարածված պատճառը վնասվածքներն էին, դչանցից մահացել է 137 մարդ(մահացածների 74 տոկոսը): Շատ կերպարների էլ այրել կամ թունավորել են:

Գիտնականները գնահատել են նաեւ ողջ մնալու հավանականությունը կախված նրանց սեռից, սոցիալական կարգավիճակից, վասալային հավատարմությունից եւ էկրանին հայտնվելու հաճախականությունից:

Պարզվել է, որ ավելի երկար են ապրել կանայք, «ազնվածինները», կերպարներ, որոնք հազվադեպ են հյատնվել էկրանին եւ ուխտադրուժ վասալները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ