News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կոսովոյի բանակը ամբողջ աշխարհում խաղաղության ստեղծման համեստ ներդրող կդառնա։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ռամուշ Խարադինայը՝ տեղեկացնում է AP-ն։

Շաբաթվա վերջին Կոսովոյի օրենսդիրները կքվեարկեն երեք օրենքների համար, որոնք երկրի ազգային անվտանգության ուժերը կվերածեն կանոնավոր բանակի։

Խարադինայը նշել է, որ վերակազմավորումը Կոսովոյին կդարձնի ոչ միայն աշխարհի շահառու, այլ նաեւ մատակարար։ «Դուք չեք կարող լինել անվտանգության մեջ, դուք, չունենալով սեփական բանակ, չեք կարող օգնել աշխարհում խաղաղությանը եւ կայունությանը»,- ասել է Խարադիանայը։

Սերբիայի նախագահը հայտարարել է, որ Կոսովոյի բանակը կարող է սպառնալիքի տակ դնել տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը, իսկ վարչապետը նաեւ զգուշացրել է, որ այդ որոշումը կարող է Սերբիայի կողմից ռազմական միջամտության հանգեցնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ