News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լիոնում կալանավորվել են հանցավոր խմբավորման 22 անդամներ։ Խմբավորումը կազմված է եղել Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիներից եւ գործել է Ֆրանսիայի ու Բելգիայի տարածքում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի կենտրոնական քրեական ոստիկանության տնօրեն Վլադիմիր Բորցվաձեն՝ տեղեկացնում է Գրուզիա-օնլայնը։

Նրա խոսքերով՝ դեկտեմբերի 10-ին Լիոնում անցկացվել է «VORS 69-01» անվանումով հատուկ օպերացիա։ Կալանավորվածների մեջ վրացի երկու «օրենքով գող» կա։

Կասկածյալները թալանելու համար նախապես բնակարաններ են ընտրել, մշակել են այդ բնակարանների վերաբերյալ տեղեկատվությունը, եւ հետո արդեն թալանել են դրանք։ Նրանք նաեւ ավտոմեքենաներ են գողացել, կեղծ փաստաթղթեր պատրաստել եւ թմրամիջոցների առեւտրով զբաղվել։

Կալանավորմանը մասնակցել են Ֆրանսիայի, Բելգիայի եւ Վրաստանի ավելի քան 300 իրավապահներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ