News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Դեղին ժիլետների» արդեն մի քանի շաբաթ ձգվող զանգվածային ցույցերի հետեւանքով համաձայնել է կատարել ցուցարարների մի շարք պահանջները։ Մասնավորապես, նա խոստացել է 2019թ․ հունվարից 100 եվրոյով բարձրացնել նվազագույն աշխատավարձը՝ տեղեկացնում է DW-ն։

Ցույցերի սկսվելուց հետո առաջին անգամ դիմելով ազգին՝ Մակրոնը հայտարարել է, որ իր վրա է վերցնում այժմյան ճգնաժամի պատասխանատվության մի մասը։ «Մենք ուզում ենք, որ Ֆրանսիան լինի այն երկիրը, որտեղ կարելի է սեփական աշխատանքով վաստակել արժանապատիվ կյանքի համար»,- ասել է նախագահը։

Մակրոնը նաեւ տեղեկացրել է, որ 2019թ․ թոշակառուներից հավաքվող սոցիալական վճարները չեն բարձրանա, իսկ արտաժամյա աշխատանքը չի հարկվի։

Միաժամանակ, նախագահը քննադատել է ցուցարարների կողմից «անթույլատրելի բռնությունը» եւ խոստացել է օգտագործել «բոլոր միջոցները»՝ Ֆրանսիայում իրավիճակը կայունացնելու համար։

Նվազագույն աշխատավարձի բարձրացումը «Դեղին ժիլետների» առաջնային պահանջներից մեկն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ