News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ՀՀ շուրջ 60 հազար քաղաքացիներ իրենց ձայնը տվեցին մտահոգություններ բարձրաձայնող, ինտելեկտուալ ունակություններ ի ցույց դնող, քաղաքական մշակույթի նոր նշաձող սահմանող երիտասարդ, ամբիցիոզ, փորձառու, խելացի թիմին, թիմին, որն ունի արժեքներ, որն ունի հավատամք, որին անդավաճան մնաց, ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա, շնորհակալություն հայտնելով ՀՀԿ-ին ձայն տված քաղաքացիներին, ընդգծեց, որ «քաղաքական պայքարը չի սահմանափակվում ԱԺ ամբիոնով կամ դահլիճով, և ՀՀԿ-ն նորացված, թարմացված, լիցքավորված, համալրված բազում կադրերով, իր քաղաքական ծանրակշիռ դերակատարությունը ունենալու է երկրում»:

Այս ընտրությունները, Աշոտյանը ասաց, ցույց տվեցին, որ հանրապետությունում գործող մոտ 7 տասնյակ կուսակցությունների մեջ ընտրությունները իրենք 4-րդն են, և մարդկանց վստահության շնորհիվ ՀՀԿ-ն իր տեղը ամրապնդեց քաղաքական դաշտում:

Նա հաջողություն մաղթեց նորընտիր ԱԺ բոլոր պատգամավորներին՝ և՛ նախկին գործընկերներին, և՛ նրանց, որոնք առաջին անգամ են մուտք գործելու խորհրդարան, ասաց՝ «որպես ընտրյալ, դուք ունենալու եք մեծագույն պատասխանատվություն․ այսօրվա իշխանությունները մնացին մեն-մենակ դեմ հանդիման Հայաստանի առաջ կանգնած բազմաթիվ մարտահրավերների հետ, և ես անկեղծ՝ որպես ՀՀ քաղաքացի, հաջողություն եմ մաղթում Ազգային ժողովին, Կառավարությանը այս մարտահրավերներին դիմակայելու և մեր պետության ու ժողովրդի առաջ կանգնած խնդիրները լուծելու համար»

Արմեն Աշոտյանը հատուկ շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր ռեյտինգային ընտրակարգով քվեարկել են իր թեկնածության օգտին. «Հոգի առ հոգի ուզում եմ գրկել ու ասել, որ երախտապարտ եմ այդ վստահության համար, ինձ համար գուցե անսպասելի, բայց, այդուհանդերձ շատ պարտավորեցնող մեծաքանակ ձայների համար: Դուք ապացուցեցիք, որ սկզբունքային քաղաքական գործիչներն ունեն պահանջարկ, որ դուք կարող եք վստահել մարդկանց, ում գուցե ամիսներ կամ շաբաթներ առաջ չէիք սիրում, իսկ այսօր որոշակի քաղաքական հույսեր եք կապում նրանց հետ,ինձ համար յուրաքանչյուր քվե մեկը տասի հարաբերակցության է, ուստի ուզում եմ տասնապատիկ շնորհակալ լինել յուրաքանչյուր քվեի համար: Ես շատ ավելի քվե ստացա, քան բազմաթիվ քննադատներ, որոնք ասում էին, որ մեր հարազատները չեն քվեարկի մեր օգտին: Ես ունեցա 2396 բացահայտված հարազատ այս ընտրատարածքում և վստահ եմ՝ հազարավոր դեռևս չբացահայտված հարազատներ»:

Խոսելով արդեն արտախորհրդարանական ՀՀԿ-ի անելիքների մասին, նշեց, որ իրենց կուսակցությունը «մնալու է քաղաքական Օլիմպոսում, լինելով ազգային, պահպանողական, ինտելեկտուալ քաղաքական ուժ՝ մենք ունենք առաքելություն, այդ առաքելությունը իրականացնելու ենք՝ անկախ նրանից, թե որտեղ կլինենք՝ Բաղրամյան պողոտայի նստավայրո՞ւմ, Մելիք Ադամյանո՞ւմ, ՀՀ յուրաքանչյուր անկյունում կարողանալու ենք բարձրաձայնել մեզ ու ձեզ հուզող մտահոգությունները: Այս ընտրությունները ձերն էին, մենք ստացանք մեր վստահության բաժինը, ՀՀԿ-ն, ես անձամբ և իմ բազմաթիվ ընկերներ շարունակելու ենք քաղաքական պայքարը, քաղաքանության մեջ վերադարձնելու ենք գիտելիքը, ինտելեկտուալ բանավեճերը»՝ հավելելով, որ Հայաստանում քաղաքական կյանքը մնալու է իր բարձունքում՝ շնորհիվ նաև իրենց քաղաքական մասնակցության, քանի որ հանգիստ չեն թողնելու այս իշխանություններին՝ «վայելելու իրենց կողմից ստեղծված մենիշխանական բուրգը»:

Վերջում կոչ արեց Հանրապետականի կողմնակիցներին չընկրկել․ «Մենք դեռ մեծ անելիքներ ունենք Հայաստանի քաղաքական կյանքում, Արցախի հարցի արդարացի լուծման գործում, Հայաստանը հավուր պատշաճի արտերկրում ներկայացնելու գործում, դուք մենակ չեք, մենք շատ ենք, ինչպես տեսաք, մենք իրոք շատ ենք՝ տասնյակ հազարավոր մտահոգ քաղաքացիներ, արդեն բացհայտված և տասնյակ հազարավոր դեռևս չբացահայտված մտահոգ քաղաքացիներ, որոնք նույնպես դառնալու են Հանրապետականի աջակիցները»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ