News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայաթ հոթելում» Անժելա Իսրայելյանն սպանության գործով ձերբակալվել է Երևանի Գայի պողոտայի բնակիչ Արթուր Նաջարյանը, որը սպանության օրը վնասվածքներ էր ստացել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ 

Ա․ Նաջարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քննչական մարմինը տեղեկություններ է ստացել, որ Ա. Իսրայելյանն ու Ա. Նաջարյանը գտնվել են քաղաքացիական ամուսնության մեջ եւ միասին բնակվել են նշված հոթելի համարներից մեկում: Դեկտեմբերի 8-ին նրանք վիճաբանել են, հոթելի մատուցողուհի Մ. Ե.-ն դուրս է եկել և փորձել է օգնություն խնդրել և այդ ժամանակ ներսում կրակոցների ձայներ են լսվել:

Հիշեցնենք, դեկտեմբերի 8-ին՝ գիշերը ժամը 04:00-ի սահմաններում, Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա 33 հասցեում գործող «Հայաթ հոթելում» հնչել են կրակոցներ, այնուհետեւ նույն հոթելում հայտնաբերվել է Գայի պողոտայի բնակիչ, 33-ամյա Անժելա Իսրայելյանի դին՝ հրազենային վնասվածքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ