News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր օգնականների հետ զրույցներում երկյուղ է հայտնում իրեն իմփիչմենթ հայտարարելու հնարավորության վերաբերյալ, երբ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաջորդ տարի անցնի դեմոկրատների վերահսկողության ներքո: Այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրին:

CNN-ի տեղեկություններով՝ Թրամփը հրապարակավ մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ դեմոկրատները, որոնք արդեն հունվարին վերահսկողություն կունենան Կոնգրեսի ստորին պալատում, կգործարկեն նախագահի իմփիչմենթի ընթացակարգը: Ըստ աղբյուրի՝ Թրամփը կարծում է, որ իմփիչմենթն «իսկապես հնարավոր» է, սակայն այդ հարցում բացարձակ վստահություն չունի:

Կիրակի Կոնգրեսի ստորին պալատի իրավաբանական կոմիտեի անդամ Ջերոլդ Նադլերը CNN-ին ասել էր, որ օրենսդիրներն իրավասու են սկսելու նախագահի իմփիչմենթի գործընթաց, եթե ապացուցվի, որ նա անձամբ է կարգադրել իր՝ արդեն նախկին իրավաբան Մայքլ Քոենին վճարել 2 կանանց՝ Թրամփի հետ ինտիմ կապերի մասին լռելու դիմաց: Խոսքը նախկին պոռնոդերասանուհի Սթեֆանի Քլիֆորդի եւ նախկին ֆոտոմոդել Կարեն Մաքդուգալի մասին է, որոնք նման պնդումներ էին կատարել այս տարի ավելի վաղ:

CNN-ն հայտնում է, որ Սպիտակ տանը կարծում են, թե Թրամփի դեմ միակ լուրջ մեղադրանքը, որը պոտենցիալ սպառնալիք է պաշտոնից հեռացնելու համար, կարող է լինել նրա ենթադրյալ մասնակցությունը Քոենի գործի շրջանակում ընտրարշավի ֆինանսավորման կանոնների խախտմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ