News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Արգենտինացի դատավոր Կլաուդիո Բոնադիոն կաշառքի գործով հարցաքննության է կանչել երկրի նախագահի հորը՝ ձեռնարկատեր Մաուրիսիո Մակրի Ֆրանկո Մակրիին: Todo Noticias հեռուստաալիքը երկուշաբթի հայտնել էր, որ ցուցմունք տալու համար դատարան պետք է ներկայանա նաեւ պետության ղեկավարի եղբայրը՝ Ջանֆրանկո Մակրին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նախագահի ազգականները պետք է պատասխանեն Autopistas del Sol ընկերության գործունեությանը վերաբերող հարցերին, որը նախկին նախագահ Քրիսթինա Ֆերնանդես դե Կիրշների կառավարման տարիներին պետությունից պայմանագրեր է ստացել ճանապարհների կառուցման համար: Մինչեւ այս տարվա մայիս Ֆրանկո եւ Ջանֆրանկո Մակրիները այդ ընկերությունում բաժնեմաս ունեին:

Autopistas del Sol-ը հիշատակվել է նախկին պաշտոնյա Կլաուդիո Ուբերտիի ցուցմունքներում, որը քննության հետ գործարք էր կնքել՝ ընդունելով մասնավոր ընկերություններին պետական պայմանագրեր տալու համար կաշառք վերցնելու մեղքը:

Կաշառքի մասին գործի քննությունը սկսվել է անցյալ տարվա նոյեմբերին, երբ պլանավորման փոխնախարարի վարորդի կինը ոստիկանությանը հայտնել է, թե տեսել է ինչպես է ամուսինը փողով պայուսակներ տեղափոխում: Մեղադրանքի վարկածով այս փողերը շինարարական եւ էներգետիկ ընկերություններց ստացված կաշառք էր: Խուզարկության ժամանակ վարորդի տանից տետր է հայտնաբերվել, որտեղ նա գրառում էր իր փոխադրումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ