News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Huawei ընկերության ֆինանսական տնօրեն, ավելի վաղ Կանադայում ձերբակալված Մեն Վանչժոուի ամուսինը մտադիր է նրա համար 15 մլն դոլարի գրավ մուծել, հայտնում է Star Vancouver պարբերականը, որը դատական նիստից տեքստային հեռարձակում է կատարում: 

Ավելի վաղ «Ռեյթեր» գործակալությունը հայտնել էր, որ Մեն Վանչժոուն Կանադայի դատարան է եկել գրավով իր ազատման դատաքննությանը:

«Նրա ամուսինը՝ պարոն Լյուն, նրա երաշխավորը դառնալու պարտավորություն է վերցրել: Նա գրավ կդնի իր անվամբ ձեւակերպված 2 տուն եւ դրամական խոշոր դեպոզիտ կմուծի… Ընդհանուր առաջարկը, որը ներառում է անշարժ գույքը եւ 1 մլն դոլար, կկազմի 15 մլն դոլար: Սա անչափ էական է»,- հայտարարել է Վանչժոուի փաստաբան Դեւիդ Մարտինը:

Նա այնուհետեւ դատավորին է ներկայացրել Լյու Սյաոցզունի փաստաթղթերը, որոնց մեջ էին մտնում նրա անձնագիրը, սեփականության մասին փաստաթղթերը եւ նրա հաշվեհամարի ընթացիկ հաշվեկշռց քաղվածքը:

Դատավորը դեռեւս որոշում չի կայացրել, Վանչժոուի գործով դատաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ Վանչժոուն հայտարարել էր, որ անհրաժեշտ է իրեն գրավով ազատել մինչեւ իր արտահանձնման մասին դատաքննությունը սկսվելը, քանի որ տառապում է ծանր հիպերտոնիայով եւ Կանադայում բանտարկվելու դեպքում իր առողջության համար երկյուղում է: Նրա խոսքով ձերբակալելուց հետո իրեն հիվանդանոց են տեղափոխել բուժվելու:

Ավելի վաղ Star Vancouver պարբերականը հայտնել էր, որ ամբաստանյալի պաշտպանությունը գրավով նրան ազատելու համար 12 պայման էր առաջարկել, որոնց թվում էին մշտապես տանը գտնվելը, պարետային ժամ սահմանելը, բոլոր անձնագրերի հանձնումը, GPS-ով հետեւելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ