News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նոբելյան դափնեկիրները եւ նրանց հարազատները, Շվեդիայի թագավորական ընտանիքի եւ կառավարության անդամները, ինչպես նաեւ գործարար եւ մշակութային էլիտայի ներկայացուցիչները մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունից հետո  ուղեւորվել են Ստոլհոլմի քաղաքապետարան՝ ավանդական ճաշկերույթի: Այս միջոցառումը համարվում է նոբելյան արարողությունների գագաթնակետը, գրում է ՏԱՍՍ-ը:

Նախապատրաստումը տեւել է 9 ամիս. այն սկսվել էր դեռ փետրվարին, երբ կազմվել էր ճաշացանկը, որը մինչեւ ճաշկերույթն անգամ գաղտնիք է պահվում: Այս տարվա ճաշացանկը, որն արդեն բոլոր ցանկացողները կարող են  հաջորդ շաբաթվանից պատվիրել քաղաքապետարանի ռեստորանում, ներառում էր որպես նախուտեստ սաղմոն՝ խեցգետնի արգանակով, ինչպես նաեւ ջեռոցում եփված նեխուր  շիկասունկից թանձրուկով եւ խաշած թիակ՝ որպես տաք ուտեստ: Աղանդերի համար՝ կարամելից խնձորներ:

Այս տարի տոնական ճաշի ուտեստների համար արդեն երկրորդ անգամ  պատասխանատու էր ռեստորանի սեփականատեր շվեդ Թոմաս Շյոստեդտը:

Միապետերի ընտանիքի ներկայացուցիչների, դափնեկիրների եւ նրանց հարազատների հետ, Նոբելյան հանձնաժողովների անդամների, երկրի ղեկավարների եւ խոշորագույն քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ ճաշին հրավիրել էին նաեւ շվեդական համալսարաններից 200 ուսանողների: Գրանդ հյուրանոցի առաջին ճաշկերույթին ներկա էր միայն 133 հյուր՝ բոլորը տղամարդիկ:

Ճաշկերույթին արգելված է լուսանկարելը:

60 տոնական սեղաններին դրված էին 7 հազար ափսեներ, 5,4 հազար գավաթներ եւ 10 հազար սեղանի պարագաներ: Ոտեստները 4 օր շարունակ պատրաստել են 40 խոհարարները, իսկ դրանք մատուցել են 190 մատուցողները:

Ճաշկերույթից հետո ներակները ուղեւորվել են Ոսկե դահլիճ՝ ավանդական Նոբելյան պարահանդեսի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ