News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սույն թվականի նոյեմբերի 25-ից մինչեւ դեկտեմբերի 10-ը համաձայն ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի եւ ՀՀ ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի միջեւ կնքված համաձայնագրի, 2018թ. համագործակցության շրջանակներում եւ «Ընդեմ կանանց նկատմամբ բռնության 16 (տասնվեց) օրյա քարոզարշավի» ու «Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ» խաղաղապահ բրիգադում կազմակերպվեց հանդիպումներ ու պարապմունքներ կին զինծառայողների հետ:

Հայաստանի ԶՈՒ աշխատակազմի տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դասախոսություններով հանդես եկան  ՀՀ ՊՆ ՄԻԲԿ պետ գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը, ՄԱԿի բնակչության հիմնադրամի Երեւանյան ներկայացուցիչ  Ծովինար Հարությունյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի գլխավոր մասնագետ քաղծառայող  Սյուզաննա Սողոմոնյանը եւ ԵՊՀ սոցիոլոգիական ֆակուլտետից  սոցիոլոգ Արեւիկ Համբարձումյանը:

Հանդիպման նպատակն էր դասախոսության միջոցով պարզաբանել կին խաղաղապահների պատկերացումներն ու սպասումները խաղաղապահ զորքերում ծառայելու, ինչպես նաեւ զինվորական ծառայության մասնագիտական առաջընթացի հեռանկարների մասին եւ զուգահեռ քննարկվեց ԶՈՒ-ում կանանց իրավունքների պաշտպանության թեման:

Հյուրերը  անհատապես զրուցեցին, առաջին անգամ խաղաղապահ առաքելության մեկնող կին զինծառայողների հետ, պարզելու նրանց մոտեցումները զինված կոնֆլիկտներից տուժած մարդկանց օգնություն ցուցաբերելու եւ նոր միջավայրին  ադապտացվելու հարցերը:

Դասախոսությունները ուղեկցվեցին հարց ու պատասխաններով, որից հետո անցկացվեցին քննարկումներ կին զինծառայողների խնդրահարույց հարցերի վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ