News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թաիլանդի իշխանությունները չեղարկել են քաղաքական գործունեության վրա զինվորականների մտցրած արգելքը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով պետական լրատվամիջոցները:

Երկրի զինվորական կառավարությունը քաղաքական գործունեության վրա արգելք էր սահմանել 2014 թվականին իշխանության գալուց հետո: Նշվում է, որ սահմանափակումներն առաջին անգամ մեղմել են սեպտեմբերին, երբ հանվեց քաղաքական կուսակցություններ ստեղծելու արգելքը:

«Մարդիկ եւ քաղաքական կուսակցությունները սահմանադրության համաձայն քաղաքական գործունեությանը կարող են մասնակցել ընտրություններին նախորդող ժամանակահատվածում»,- նշված է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ