News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Համացանցում XX դարի ամենաշատ լսվող երգ է ճանաչվել Queen խմբի Bohemian Rhapsody-ն: Այս մասին հայտնել է ամերիկյան Universal Music Group ձայնագրող ընկերությունը:

«Queen խմբի Bohemian Rhapsody-ն սթրիմինգային ծառայություններում պաշտոնապես դարձել  է XX դարի ամենաշատ լսվող երգը», - նշված  է ընկերության Twitter-ում:

Universal Music Group-ի տվյալներով, համացանցի օգտատերերն այս երգը ավելի քան 1,5 մլրդ անգամ լսել են:

Bohemian Rhapsody-ն, որը խմբի A Night At The Opera չորրորդ ալբոմի մեջ է մտնում, գրվել է մենակատար Ֆրեդի Մերկուրիի կողմից 1975-ին: Կոմպոզիցիան բաղկացած է 6 մասից, որոնք սահուն անցնում են կատարում տարբեր երաժշտական ժանրերի:

Այս երգի տեսահոլովակը համարվում է ռոքի պատմության մեջ առաջին երաժշտական տեսանյութը:

Երգը ընդգրկվել է ամերիկյան Grammy մրցանակաբաշխության Փառքի սրահում եւ 500 լավագույն երգեր հեղինակավոր ցանկում, որը կազմում է հայտնի Rolling Stone ամսագիրը, գրում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ