News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կարծում է, որ Չինաստանը առաջիկա 25 տարիների ընթացքում ԱՄՆ-ի համար ամենամեծ սպառնալիք կլինի, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հարցազրույցի ժամանակ ամերիկացի լրագրող Հյու Հյուիթը Պոմպեոյին հարցրել է՝  արդյոք Չինաստանը իսկապես Արեւմուտքի համար ամենամեծ վտանգն է, ավելի լուրջ, քան Ռուսաստանը կամ Իրանը: Դիվանագետը պատասխանել է, որ ինքը չի կարծում, որ «այդ հարցում կարող են կասկածներ լինել»:

Ըստ նրա,  5-ամյա, 10-ամյա, 25-ամյա ժամկետում, միայն պարզ ժողովրդագրության եւ հարստության շնորհիվ, Չինաստանը կլինի ամենամեծ խնդիրը Միացյալ Նահանգների համար:

Պետքարտուղարը նշել է, որ որոշ դեպքերում Չինաստանը ագրեսիվ է վարվում եւ մոլորեցնում է ԱՄՆ կառավարությանը: Պոմպեոն նշել է, որ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը խոստացել է նախագահ Դոնալդ Թրամփին, որ ՉԺՀ-ն «Հարավչինական ծովի կղզիները չի ռազմականացնի», սակայն իրականում այնտեղ շարունակվում է ռազմական շինարարությունը:

Պոմպեոն նշել է, որ Միացյալ Նահանգները «վճռական են, որպեսզի Ամերիկան բոլոր ճակատներում պատրաստ լինի»:

Մինչդեռ դիտորդները նշում են, որ այս հայտարարությունն արվել է Չինաստանի եւ ԱՄՆ-ի՝ առեւտրի վեճերը լուծելու ֆոնի վրա՝ Արգենտինայում G20-ի գագաթաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Չինաստանի նախագահ Սին Ցզինպինի կողմից ձեռք բերված պայմանավորվածություններին համաձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ