News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրում արտակարգ տնտեսական դրություն է հայտարարել: Այս մասին նա հայտարարել է ազգին հղած տեսաուղերձում, որը հեռարձակվել է ֆրանսիական հեռուստաալիքներով, փոխանցում է Gazeta-ն: 

Ֆրանսիայի առաջնորդի խոսքով՝ իրեն պատասխանատու է համարում երկրի քաղաքացիների առջեւ եւ հասկանում է ցուցարարների զգացումները: Նա նաեւ հայտարարել է, որ այս իրավիճակում կցանկանար հենվել քաղաքացիական հասարակության վրա:

Մակրոնը հայտարարել է, որ 2019 թվականից Ֆրանսիայում նվազագույն աշխատավարձը կբարձրանա 100 եվրոյով: Հարկային դուրսգրումներ կմտցնեն նրանց համար, ովքեր 2 հազար եվրոյից պակաս են ստանում, իսկ արտաժամյա աշխատանքը եւ հատուկ պարգեւավճարները չեն հարկվի:

«Մենք չափազանց դանդաղ ենք շարժվել բարեկեցությանը տանող մեր ճանապարհին»,- շեշտել է Ֆրանսիայի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ