News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում այսօր՝ դեկտեմբերի 11–ին, վաղ առավոտյան հրդեհի հետեւանքով զոհվել է 59–ամյա Անուշ Բալասանյանը դստեր՝ Վահանուշ Հակոբյանի եւ 12–ամյա թոռան հետ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Ստեփանավանի քաղաքապետարանից։

«Հրդեհի նախնական պատճառը հոսանքի կարճ միացումն է եղել։ Ավելի հստակ պարզ կլինի միայն քննությունից հետո»,– ասացին քաղաքապետարանից։

Նշենք, որ հրդեհի հետեւանքով վնասվածքներ է ստացել Անուշ Բալասանյանի որդին՝ 26–ամյա Դավիթ Հակոբյանը։ Նրա վիճակը կայուն ծանր է։ Ավելի ուշ նա կտեղափոխվի Երեւան։

Ավելի վաղ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 06:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 3-րդ շենքի բնակարաններից մեկում:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոտաբերդ թաղամասի թիվ 3 շենքի (երկհարկանի փայտյա) բնակարաններից մեկում:

Փրկարարները բնակարանից դուրս են բերել 36-ամյա Վահանուշ Հակոբյանի եւ 59-ամյա Անուշ Բալասանյանի ծխախեղդ եղած դիերը, իսկ 26-ամյա Դավիթ Հ.-ին եւ 12-ամյա Գրիգոր Գրիգորյանին տեղափոխել Ստեփանավան քաղաքի ԲԿ, որտեղ վերջինս նույնպես մահացել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:15-ին, մարվել՝ 07:25-ին: Բնակարանում այրվել են պահարանը, մահճակալը եւ հատակը (մոտ 10 քմ):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ավելի քան 140 ցուցարար է բերման ենթարկվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, ով...
Ամենաշատ