News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում 2018թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում մուտքագրվել է 36482 դիմում եւ գրություն, որոնցից 1339-ը եղել են քաղաքացիների դիմումներ: Դիմում-գրություններից 1965-ը ստացվել են էլեկտրոնային փոստով:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական կայքի միջոցով ստացվել է տեղեկություն ստանալու 159 հարցում: Եվս 23 հարցում ստացվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից:

Բոլոր հարցումներին, դիմումներին եւ գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում:

«Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրվել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումներ կազմակերպելու 579 լիցենզիա եւ ներդիր, անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումներ կազմակերպելու գործունեության 21 լիցենզիա եւ 831 ներդիր, փոստային կապի գործունեության 1 ներդիր, արտաքին առեւտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային եւ (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքեր ներկրելու 431 լիցենզիա, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության 2 լիցենզիա եւ 2 ներդիր:

Նույն ժամանակահատվածում 327 քաղաքացիներ ստացել են ուղեւորատար տրանսպորտով անվճար երթեւեկելու վկայականներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման  ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում…
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Կորեայի միջև...
Ամենաշատ