News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ազգային հակակոռուպցիոն հանձնախմբի կողմից Կուալա-Լումպուրում ձերբակալվել է Մալազիայի 1MDB պետական ներդրումային հիմնադրամի  նախկին ղեկավար եւ գործադիր տնօրեն Արուլ Կանդան Կադասամին՝ հիմնադրամի գործունեության վերաբերյալ աուդիտորական հաշվետվության կեղծման մեղադրանքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով The Star-ին:

Արուլ Կանդան Կադասամին ձերբակալվել է երեքշաբթի առավոտյան հակակոռուպցիոն հանձնախմբի շենքում որպես վկա հարցաքննվելուց հետո:

 Պաշտոնական մեղադրանքը նրան կներկայացվի չորեքշաբթի Մալայզիայի մայրաքաղաքի դատարանում, գրում է թերթը՝ նշելով, որ հիմնադրամի նախկին ղեկավարը մեղադրվում է հիմնադրամի աուդիտորական հաշվետվության մի քանի էջերը գողանալու եւ թաքցնելու մեջ:

Երկուշաբթի, այս մեղադրանքով, Կուալա Լումպուրում ձերբակալվել է նաեւ 1MDB հետ կապված Մալայզիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակը` հիմնադրամի ստեղծողը, որը անձամբ վերահսկում էր իր գործունեությունը պաշտոնավարման շրջանում:

Նաջիբ Ռազակին եւ նրա կնոջը՝ Ռոսմա Մանսորին եւ նրանց մի քանի օգնականներին  փողերի լվացման եւ վստահության հանցավոր չարաշահման մի շարք կետերով մեղադրանքներ են ներկայացվել 1MDB հիմնադրամում լայնածավալ կոռուպցիայի կապակցությամբ, որից դրա գոյության ընթացքում ավելի քան 4,5 մլրդ դոլար է անհետացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ամենաշատ