News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանի մայրաքաղաքը, որը 15 մլն բնակչություն ունի, խորասուզվում է գետնի տակ, եւ հնարավոր է՝ սա անշրջելի է: Երկրաֆիզիկական հետազոտությունների գերմանական հետազոտական կենտրոնից գիտնականները օգտագործելով 2003-2017 թվականներն ընկած ժամանակահատվածի արբանյակային տվյալները եւ Արբանյակային ռադարային ինտերֆերոչափումների շնորհիվ հայտնաբերել են, որ նույնիսկ համեմատաբար չափավոր իջնելը հասնում է 5 սմ-ի: Որոշ վայրերում քաղաքը տարեկան իջնում է ավելի քան 25 սմ-ով, փոխանցում է Gazeta-ն: 

Նրանք դրա պատճառը համարում են ստորգետնյա ջրերը: «Վերջին տասնամյակներին բնակչության արագ աճը՝ քաղաքների եւ արդյունաբերության զարգացման համադրությամբ մեծացրել են Թեհրանյան հարթավայրում ջրամատակարարման պահանջը»,- պարզաբանում են հեղինակները:

Վատթարացող վիճակի մասին են վկայում գետնի վրա եւ պատերին առաջացած ճեղքերը, կառույցների վնասվածքները, բնահողի տեղաշարժերը: Գիտնականները կոչ են անում տարածաշրջանում ջուրը ռացիոնալ օգտագործել: «Եթե ստորգետնյա ջրերի արդյունավետ կառավարում չմտցվի, Թեհրանի շարունակվող իջնելը, ինչպես սպասվում է, կհանգեցնի ենթակառուցվածքների հետագա վնասման»,- նշված է «Remote Sensing of Environment» հոդվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ