News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր ընդունել է  Միջազգային բանտային կրթության ցանցի անդամներին եւ նրանց հետ քննարկել բանտային կրթությանը վերաբերող հարցեր:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի  ներկայացուցիչները Հայաստանում են՝ մասնակցելու տարեկան հանդիպմանը, որն իրականացվում է «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

Քննարկմանը մասնակցել են նաեւ Ցանցի հայաստանյան համահիմնադիր Գայանե Հովակիմյանը,ՀՀ ԱՆ հակակոռւպցիոն եւ քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Կարեն Հակոբյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բրանդենբուրգի Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Ֆիշեր Հորսթը,այլք:

Նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ողջունել է  ցանցի անդամներին  եւ ներկայացրել Հայաստանի ազատազրկման վայրերում գտնվող անձանց իրավունքների եւ շահերի պաշտպանության, բանտային կրթության, դատապարտյալների զբաղվածության ապահովման Արդարադատության նախարարության մոդելը: Սուրեն Քրմոյանն անդրադարձել է նաեւ քրեակատարողական հիմնարկներում վերջին շրջանում կատարված մեծածավալ բարեփոխումներին: Այդ համատեքստում փոխնախարար Քրմոյանը առանձնացրել է վերջերս ՀՀ-ում տեղի ունեցած ամենածավալուն համաներման ակտը եւ ընդգծել, որ այն ոչ միայն մարդասիրական, այլեւ դատապարտյալներին հասարակություն վերադարձնելու, նրանց վերասոցիալականացնելու կարեւորագույն քայլ էր:

Քննարկման ընթացքում փոխնախարարը ցանցի անդամներին է  ներկայացրել նաեւ անազատության մեջ գտնվող անձանց ստեղծագործական եւ մշակութային գործունեությունը՝ ընդգծելով, որ այսօր դատապարտյալների կողմից պատրաստվում են տարբեր տեսակի ձեռագործ իրեր, հուշանվերներ:

Հանդիպման ընթացքում Միջազգային բանտային կրթության ցանցի անդամների հետ զրույցում անդրադարձ է կատարվել բանտային կրթության շրջանակում իրականացվող ծրագրերին ու ոլորտում առաջիկա անելքիներին:

Տպել
Ամենաշատ