News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Անհեթեթությւուն կլիներ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը ընդդիմություն համարել: Այս մասին դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Լեւոն Շիրինյանը:

Նրա խոսքով, դա կապված է նրա հետ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ինչպես եւ «Քաղաքացիական պայմանագիրը», ազատական գաղափարախոսության կրող է:

«Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայությունը փաստորեն ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը ստացել է ձայների մոտ 80 տոկոսը: «Լուսավոր Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների գաղափարախոսական եւ ծրագրային նմանությունները թույլ չեն տալիս Էդմոնդ Մարուքյանի ղեկավարած քաղաքական ուժին դասական ընդդիմություն համարել:

 «Սա նշանակում է, որ իշխող կուսակցությունը խորհրդարանում գերակշիռ մեծամասնություն է ստացել, չնայած, ինչպես նախկինում ասել էի, խորհրդարանի նորմալ գործունեության համար «Իմ քայլը» դաշինքին բավական էր ձայների ընդամենը 60 տոկոսը հավաքել, այսինքն, կայուն մեծամասնություն ստանալ», - ասաց Լեւոն Շիրինյանը:

Նա կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը արդեն իսկ պետք է առաջարկի զարգացման ծրագրեր եւ արդյունքներ ցույց տա, որպեսզի պահպանի լեգիտիմությունը: «Այս ընտրությունների հիմնական թիրախը վերացվել է: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, չնայած որ մոտ 60 հազար ձայն էր հավաքել, չկարողացավ խորհրդարան մտնել: Այժմ այլեւս հնարավոր չէ էյֆորիայի կամ նախկին ռեժիմի քննադատության վրա քաղաքական գիծ կառուցել», - ընդգծեց Շիրինյանը:

Լեւոն Շիրինյանը շեշտեց, որ առաջին հերթին անհրաժեշտ է կենտրոնանալ սեփական ռեսուրսների վրա, օգտագործել դրանք առավելագույն չափով, եւ միայն դրանից հետո հույսը դնել արտասահմանից ներդրումների վրա:

Հիշեցնենք, որ ԿԸՀ նախնական տվյալներով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 48,63 տոկոս: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 4,70 տոկոս ձայն, «Քաղաքացու ընտրություն»-ը՝ 0,68 տոկոս, ՀՅԴ-ն՝ 3,89 տոկոս, «Իմ քայլը»՝ 70,44 տոկոս, «Լուսավոր Հայաստանը»՝ 6,37 տոկոս, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդը»՝ 0,51 տոկոս, «Ազգային առաջընթացը»՝ 0,33 տոկոս, «Մենքը»՝ 2,00 տոկոս, «Օրինաց երկիրը»՝ 0,99 տոկոս, «Սասնա ծռերը»՝ 1,82 տոկոս, «Բարգավաճ Հայաստանը»՝ 8,27 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ