News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 9-ին, ժամը 22-ն անց 30-ին, ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի խաչմերուկում մարդիկ են հավաքված, նման է վիճաբանության:

Մեկնած ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 21-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի խաչմերուկում, վիճաբանության ժամանակ ծեծկռտուք է եղել:

Դեկտեմբերի 10-ին ժամը 00.50-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքեր ախտորոշումներով բուժօգնության են տեղափոխվել 3 տղամարդ:

Դեկտեմբերի 10-ին, ժամը 1.10-ին Նոր Նորքի բաժնից հեռախոսագիր է ստացվել, որ դեկտեմբերի 9-ին, ժամը 23.40-ին «կրծքավանդակի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել մի տղամարդ, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Նոր Գեղի գյուղում անհայտ անձից դանակով հարված ստանալու հետեւանքով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական համալիր միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դեկտեմբերի 9-ին ժամը 21-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ժամանակ Գեւորգ Բ.-ն դանակով հարվածել է տղամարդկանց՝ պատճառելով վնասվածքներ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կոտրված դանակ:

Ձեռնարկված միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 10-ին ժամը 23-ն անց 30-ին, Գեւորգ Բ.-ն ինքնակամ ներկայացել է բաժին եւ խոստովանել, որ ինքն է դանակով մարմնական վնասվածքներ հասցրել 4 տղամարդկանց:

Գեւորգ Բ.-ն ներկայացվել է Նաիրիի քննչական բաժին:

Կատարում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի է Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը. Վարորդը ոստիկանության աշխատակից էր
«ՎԱԶ 2106»-ի վարորդը աշխատում է ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության Ջերմուկի բաժնում հերթապահ մասի...
Գեղարոտ-Ծիլքար ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում
Մարտի 19-ին` ժամը 07:21-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության...
Ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին. Բախումից հետո «ՎԱԶ»-ում հրդեհ է բռնկվել. կա 4 զոհ. վիրավորի վիճակը ծանր է
Մարտի 19-ին, ժամը 05:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Եղբայրներով ծեծել են տաքսու վարորդին, վնասել մեքենան. Նրանցից մեկը դանակահարել է տաքսու կին ուղեւորին
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կան ձերբակալվածներ...
Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
Բերման ենթարկված հետախուզվողի մոտ ծալովի դանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի 4-րդ գումարտակի ծառայողները...
Ամենաշատ