News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այդ մեքենաները, որոնք հիմա կայանված են Բագրատաշենում, որոնք հիմա ճանապարհին են ու գալու են, հիմնականում այն մեքենաներն են, որոնց ղեկը տեխնիկապես հնարավոր չէ փոխել, իսկ փոխելու դեպքում դառնում են շատ վտանգավոր մեքենաներ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներից Դավիթ Գասպարյանը:

«Տեսեք, նույն Nissan ֆիրման ունի Skyline մոդել, որն ունի իր ձախ ղեկ անալոգը, որը փոխելը շատ հեշտ է ու անվտանգ, նույն Nissan–ը ունի 7 տեղանոց Elgrand, որը չունի ձախ ղեկ անալոգը։ Այդ մեքենան նույնիսկ Վրաստանում ադրբեջանցի մասնագետները՝ ղեկ փոխողները, ոչ մի գումարի դիմաց չեն ցանկանում ղեկը փոխել, քանի որ իրենք էլ հասկանում, որ դա շատ վտանգավոր է դառնում։ Հիմա այս «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների մեքենաները հիմնականում 90 տոկոսով այդ մեքենաներն են, որոնց ղեկը չի կարելի փոխել։

Մենք քանի անգամ դա փաստել ենք, պաշտոնյաները մեզ ուշադիր լսել են։ Հիմա այդ մարդիկ մեզ ուշադիր լսում են, ըմբռնում են ու անում են հակառակը։ Հիմա եկել կանգնել են մի պատնեշի, չենք կարողանում հասկանանք՝ խնդիրը ինչումն է, այդ 800–ից 1000 մեքենան ինչ վտանգավորություն պետք է հանդիսանա Հայաստանի համար, որտեղ կա արդեն 40 հազար աջ ղեկով մեքենա։ Ամբողջ խնդիրը սրա մեջ է»,-ասաց նա:

Դավիթ Գասպարյանի խոսքով, քաղաքացիները հավաքվել են այս նախաձեռնության մեջ, քանի որ նրանք խաբված են. «Մաքսայինի տեղեկատվական տախտակին գրված եւ կախված է եղել, որտեղ նշված է եղել, որ աջ ղեկի արգելքը գործում է ապրիլից մինչեւ հոկտեմբերի 1–ը։ Այդ մարդը սեպտեմբեր,  հուլիս ամիսներին գնել է այդ աջ ղեկ մեքենան, որը եկել հասել է Բագրատաշեն, որտեղ նրան ասում են, որ պատին գրվածը չի իրականությունը»:

Մյուս բանախոսը՝ Զոհրաբ Իգրթյանն էլ նշեց, որ մարդիկ, որոնք ձեռք են բերել այդ մեքենաները, դրանք գնել են, քանի որ դրանք մատչելի են ու որակյալ. «Հիմա երբ ղեկը վերասարքավորում են, դա ազդում է գնի վրա եւ որակն էլ նվազում է։ Դրա համար մարդիկ համաձայն չեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ