News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի  Քալիֆորնիա նահանգի Փարադիզ քաղաքում կատուն մեկ ամիս սպասել է իր տերերին, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով ABC 10-ին:

Քորթնի Վերբլոուն Camp Fire հրդեհի պատճառով տարհանման ժամանակ ստիպված էր թողնել Թիմբեր անունով կատվին: Նա երեխաների եւ ծնողների հետ հապճեպ հեռանում էր տանից եւ չէր կարողանում գտնել կենդանուն: Վերբլոուն հույս ուներ, որ կատուն կարողացել է ողջ մնալ եւ երբ վտանգն անցել էր վերադարձել էր նրա հետեւից հրդեհի վայր:

Ամերիկուհին տեսանկարահանում էր այն, ինչ մնացել էր տնից եւ հանկարծ հեռվում տեսնում  է կատվին:

Կինը միանգամից հասկանում է, որ դա Թիմբերն է եւ սկսում է կանչել նրան եւ ցույց տալ կատվի կերով ամանը:

«Դու արեցիր դա: Դու կարողացար: Ամեն ինչ լավ է փոքրիկս, մենք այստեղ ենք: Մենք եկել ենք քո հետեւից» — ասել է կինը: Տեսաբնյութի վերջում կինն արտասվել է:

Քորթնին տեսանյութով կիսվել է Facebook-ի իր էջում:

«Երբեք հույսը մի կորցրեք: Այսօր՝ հրդեհից մեկ ամիս անց, մենք եկանք մեր ծնողների տան մոտ եւ գտանք իմ Թիմբերին: Նա ողջ է: Փառք Աստծո» — գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ