News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանում ընդունված է, որ ուշ դեռահասային տարիքի  տղաներն իրենց առաջին սեռական փորձը հասարակաց տանն ունենան, հաճախ նման այցերը ֆինանսավորում են հենց հայրերը:

Այս մասին նշվում է Դեռահասների եւ ծնողների հետազոտության մեջ եւ նրանց աջակցության ծրագրերում, որը հրապարակված է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի  (UNICEF) կայքում, գրում է «Նովոստի-Գրուզիան»:

Հետազոտության մեջ նշվում է, որ չնայած նրան, որ հայրերը հաճախ հասարակաց տներ այցելելու հարցում  նախաձեռնող են լինում, նրանք հազվադեպ են նրանց անվտանգ սեքսի հետ կապված խորհուրդներ տալիս:

«Հետազոտության արդյունքներով երեւում է, որ տղաների համար սեռական կրթությունը հոր գործն է: Երբ գործը վերաբերում է դեռահաս տղաներին, ապա հայրերն ընդունում են սեռական կապ ունենալու՝ իրենց տղաների կենսաբանական պահանջը, ավելին, բացահայտ եւ անգամ ֆինանսապես աջակցում են նրանց այդ փորձի ձեռքբերման ժամանակ», — նշվում է հետազոտությունում:

Հայրերը նման հանդուրժողականություն չեն ցուցաբերում աղջիկների նկատմամբ: Նրանք դեմ են, որ աղջիկները մինչեւ ամուսնությունը սեռական կապեր ունենան, հենց այդ պատճառով վախենում են նրանց հետ այդ թեմաներով զրուցել, համարելով, որ խոսակցությունը կարող է ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել սեքսի հանդեպ:

Դեռահասները նշել են, որ իրենք անհարմար են զգում նման թեմաներով ծնողների հետ շփվել, դրա համար նախընտրում են համացանցով տեղեկություններ որոնել:

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ Վրաստանում լայն տարածում է գտել այն պատկերացումը, որ սեռական հասունության բոլոր կարեւոր փաստերի մասին աղջիկները պետք է կիսվեն միայն մայրերի հետ: Հետազոտության ընթացքում ընդամենը մի քանի հայրեր իրենց պատրաստակամությունն են հայտնել անկախ նրանց սեռից ցանկացած թեմայի շուրջ երեխաների հետ զրուցելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ