News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 10-ին Հայաստանի ԿԸՀ-ն հրապարակել է կիրակի կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ստուգված տվյալները:

Ընտրություններին մասնակցել է 1 262 164 մարդ: Ինչպես եւ ենթադրվում էր, համոզիչ հաղթանակ տարավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը», որը հավաքել է ձայների ավելի քան 70 տոկոսը: 7-րդ գումարման Ազգային ժողով են անցել նաեւ  գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը»՝ 8,27 տոկոսվ եւ նախկին խորհրդարանի պատգամավոր Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»՝ 6,37 տոկոսով, գրում է  «Նեզավիսիմայա գազետան»:

Ընտրություններում հաջողության հասած բոլոր քաղաքական ուժերը մասնակցել են թավշյա հեղափոխությանը, որի արդյունքում այս տարվա ապրիլի 23-ին ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից:

ՀՀԿ-ն, որը խորհրդանում հավակնում էր  իրական ընդդիմություն լինել, դուրս մնաց: Ընտրական 5 տոկոսանոց շեմը հաղթահարելու համար կուսակցությանը չբավականացրեց ընդամենը 0.3 տոկոսը:

ԿԸՀ կողմից հրապարակված արդյունքներից հետո ՀՀԿ-ն միանգամից քննադատական հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ  «ընտրություններն անցել են սպառնալիքների, ատելության մթնոլորտում, պետության ղեկավարի անձնական ճնշման եւ սպառնալիքների ֆոնին»:

«Ընտրությունների արդյունքների ճանաչման հարցով կուսակցությունը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա», – լրագրողներին հայտնել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նաեւ հայտարարել է, որ ՀՀԿ-ն անցում է կատարում նոր կուսակցական փուլ՝ արտախորհրդարանական ընդդիմության եւ այդ համատեքստում  «Հանուն Հայաստանի, անվտանգության, քրիստոնեական արժեքների եւ Արցախի  (Լեռնային Ղարաբաղ. – «ՆԳ»)» օրինական պայքար է մղելու:

 «Փաշինյանի ռեժիմը սպառնալիքներ է  ներկայացնում… կառավարության արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանն է տանում, ՀԱՊԿ գլախվոր քարտուղարի շուրջ իրավիճակը Հայաստանի անվտանգության  համար վտանգներ է ստեղծում» -այսպիսին է նախկին իշխանության դիրքորոշումը:

Եթե ՀՀԿ-ն իրեն արտախորհրդարանական ընդդիմություն է հայտարարել, ապա Ազգային ժողովում իշխանություններին ընդդիմադիր կլինի «Լուսավոր Հայաստանը», որն արդեն նման հայտարարությամբ է հանդես եկել: «Լուսավոր Հայաստանը» ընտրություններին մասնակցող այն քիչ կուսակցություններից  է, որն իր ծրագիրը «համարձակվել է» կապել Արեւմուտքի հետ կապերի ընդլայնման եւ բարելավման հետ:

Ճիշտ է,  «լուսավորվածներն» ամեն կերպ ընդգծում էին, որ դա չպետք է տեղի ունենա ՌԴ հետ հարաբերությունների վատթարացման, ռուսամետ դաշինքներից՝ ԵՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից դուրս գալու հաշվին:

«Լուսավոր Հայաստանը» նշում է, որ կողմ է Հայաստանի ներկայիս վեկտորի պահպանմանը՝ այն միաժամանակ արեւմտյան ուղղությամբ ուժեղացնելով, ինչն առաջին հերթին ԵՄ հետ գործընկերություն է նշանակում:

ԲՀԿ-ն իր մասին վաղուց է հայտարարել որպես ռուսամետ ուղղվածության կուսակցություն: Ընտրություններից կարճ ժամանակ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Մոսկվա էր եկել եւ հանդիպել Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի ու Պետդումայում «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նեւերովի հետ: Իսկ մինչեւ ընտրությունները Գագիկ Ծառուկյանը գործընկերության դաշնագիր ստորագրեց Նիկոլ Փաշինյանի հետ, այս պատճառով խորհրդարանում ընդդիմադիր հարձակումները վտանգ չէին խոստանում: Ի դեպ, «Իմ քայլը» դաշինքի հաղթողներին կհաջողվեր իրավիճակը լիակատար վերահսկողության ներքո պահել նաեւ նաեւ առանց ԲՀԿ-ի հետ միության: Դաշինքը տեղերի մեծամասնություն կստանա, իսկ կոնկրետ որքան՝ հայտնի կդառնա մոտ ապագայում:

Միակ բանը, որ կարող էր Փաշինյանի ծրագրերին հակասել եւ նրա հիասթափությունն առաջացնել ընտրողների պասիվ մասնակցությունն էր: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցած կիրակի տեղի ունեցան արտահերթ ընտրություններ, եւ պատմության մեջ առաջին անգամ դրանց մասնակցեց ձայնի իրավունք ունեցող բնակչության կեսից պակասը: Դեռեւս կիրակի կեսօրին ցածր մասնակցությունը գրանցել էր հանրապետության ԿԸՀ-ն: Օրվա երկրորդ կեսին աշխուժություն նկատվեց: Հավանաբար, ոչ վերջին հերթին համացանցում Փաշինյանի համապատասխան կոչի հետեւանքով: Եվ այդուհանդերձ, մասնակցությունը մինչեւ 50 տոկոսի չհասավ (48,63 տոկոս): Հավանաբար, որոշիչ եղան 2 գործոն՝ վատ եղանակը,- ամբողջ կիրակի Հայաստանում անձրեւ եւ ձյուն էր տեղում,- եւ ընտրությունների կանխորոշվածությունը՝ Փաշինյանի եւ նրա դաշինքի  հաղթանակի հարցում ոչ մի կասկած չկար քվեարկությունից դեռեւս շատ առաջ:

Ի դեպ, Հայաստանում վաղուց չեղարկվել է ընտրազանգվածի մասնակցության ստորին շեմը, եւ բնակչության ցածր ակտիվությունը ոչ մի դեր չի խաղում: Իսկ բուն հաղթողը ոչ մի դժգոհություն չարտահայտեց: Առայժմ ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես եւ նա ծրագրել էր իշխանության գալուց հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ