News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ձեռնարկված գործողությունները հավաքական հետապնդումների արդյունքն են: Այս մասին դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը:

Ըստ նրա, նույնիսկ Ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության եւ Հայաստանի վարչապետի գաղտնալսման փաստը վկայում են, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ այդ գործողությունները կատարվել են Փաշինյանի անմիջական հրամանով: «Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի դեմ ներկայացված մեղադրանքին, ապա այն շինծու է», - ասաց Հարությունյանը:

Քաղաքական գործիչը համոզված է, որ Ռոբերտ Քոչարյանը երկար ժամանակ անազատության մեջ չի մնա եւ կդառնա առանցքային անձ, որը կսկսի իր շուրջը ընդդիմադիր ուժերին համախմբել: Նա նաեւ ողջունեց Երեւանի կենտրոնում բողոքի ակցիա անցկացնելու Քոչարյանի կողմնակիցների նախաձեռնությունը:

«Ես անձամբ կաջակցեմ, որ բոլոր խոչընդոտները հաղթահարվեն: Այս շարժումը մշտական կլինի: Եթե համեմատենք երեք նախկին նախագահներին, ապա նրանց մեջ Ռոբերտ Քոչարյանն, իհարկե, առանձնանում է: Ես չեմ սպասելու, մինչեւ նրա դեմ դատական վճիռ կայացվի: Ես արդեն արտահայտել եմ իմ դիրքորոշումը», - եզրափակեց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ