News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ն չի բողոքարկի քվեարկության արդյունքները։ «Կան որոշակի խախտումներ, բայց չեմ կարծում, որ դրանց ծավալն այնպիսին է, որ ազդեն ընտրության արդյունքների վրա»,- Hraparak.am-ի  հետ զրույցում հայտնել է ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանը։

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ին մոտ 4000 ձայն էր պակասում ԱԺ անցնելու համար, կասկած կա, որ եթե ամեն տեղամասում 2 քվեաթերթիկ էլ անվավեր ճանաչեին կամ պակաս հաշվեին, այդ 4000-ը կլրանար. Հնարավո՞ր չէ վերահաշվարկի պահանջ դնեք, Դավիթ Հարությունյանն արձագանքել է. «Իրատեսական չէ այդ բոլոր տեղամասերը ստուգել։ Հա, կան որոշ տեղեկություններ, որ այս կամ այն տեղամասում, ենթադրենք, անվավերի հարցում սխալ է եղել հանձնաժողովի մոտեցումը, և այն, ինչ պետք է անվավեր համարվեր թեկնածուի համար, անվավեր է համարվել կուսակցության համար։ Բայց նման դեպքերի  տեղեկատվությունը բավարար ծավալ չի կազմում, որ իմաստալից դարձնի բողոքարկումը»:

Հարցին, թե այսինքն՝ ՀՀԿ-ն պաշտոնապես ընդունո՞ւմ է քվեարկության արդյունքները, նա պատասխանել է. «Հա, ես կարծում եմ՝ մեր հայտարարությամբ դա ևս արտացոլված է»:

Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, որ ԱԺ ընտրությունների օրը մինչ տուն գնալը ՀՀԿ շտաբում քննարկման առարկա է եղել ընտրությունների արդյունքների բողոքարկման հարցը։

«Կարծիքները կիսվել են՝ ապացույցների լայն բազա է պետք դրա համար, ինչն այս պահին չկա՝ պնդել են բողոքարկմանը դեմ ՀՀԿ-ականները։ Բողոքարկելու հիմնական ջատագովներից է եղել ՀՀԿ կազմակերպիչ Ռուբեն Թադեւոսյանը, որը պնդել է, որ տարածքային մի շարք կառույցներից այլ արդյունքներ են ստացել,  եւ հնարավոր է մնացյալ տեղերում եւս այդ վիճակը լինի։ Մյուսներն էլ ասել են, որ եթե անգամ երկաթյա ապացույցներ չկան, միեւնույն է, պետք է բողոքարկել, որպեսզի հետագայում որեւէ մեկի կողմից չասվի, թե իրենք այս ընտրությունների արդյունքները ճանաչել են, ինչպես վարվել էր ժամանակին Նիկոլ Փաշինյանը՝ ՍԴ չդիմելով»,-գրել է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ