News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 12-ից 17-ն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն: Այցի ընթացքում նախատեսվում է Աննա Հակոբյանի հանդիպումը հայ-շվեյցարական խորհրդարանական բարեկամության խմբի անդամների, ինչպես նաև մի շարք  բարերարների հետ:

Աննա Հակոբյանը կայցելի նաև «Ֆրանկ Մյուլլեր» գործարան, Հայոց ցեղասպանության հիշատակին  նվիրված «Հիշողության լապտերներ» հուշահամալիր, Ժնևի հայկական կենտրոնում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչներին:

Այցի ընթացքում տիկին Հակոբյանը   կմասնակցի Ժնևի Թոփալյան վարժարանի սաների ավարտական երեկոյին, ինչպես նաև ներկա կգտնվի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ