News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ-ն պատրաստ  է ընտրություններին հնարավոր միջամտության թեմայով ԱՄՆ հետ նամակագրությունը հրապարակել, եթե ամերկյան կողմը դրա համար իր համաձայնությունը տա: Այս մասին լրագրողներին ասել է Համակարգչային դեպքերի ազգային համակարգող կենտրոնի տնօրենի տեղակալ Նիկոլայ Մուրաշովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Միջկառավարական համաձայնագրերի համաձայն նամակագրությունը չի կարող առանց մյուս կողմի համաձայնության հրապարակվել, բացատրել է Մուրաշովը:

«Առաջին հաղորդագրությունը ստացվեց 2016-ի հոկտեմբերի 31-ին, որքանով ճիշտ եմ հիշում: Դրանից հետո մի շարք լրացումներ եղան, որոնցում կատարված խափանման մասին տեխնիկական տեղեկատվություն կար», — ասել է նա՝ պատասխանելով պաշտոնական ուղիներով ԱՄՆ-ից ընտրություններին միջամտության մասին ստացված տեղեկատվության մասին հարցին:

Մուրաշովի խոսքով՝ Համակարգչային դեպքերի ազգային համակարգող կենտրոնը վերլուծել էր տեղեկատվությունը եւ մինչ Թրամփի երդմնակալությունը պատասխանն ուղարկել էր ամերիկյան կողմին, «որը սպառիչ բնույթ ուներ»: 2017 թվականից ԱՄՆ-ն հետաքննում է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ՌԴ հնարավոր միջամտությունը: Մայիսին Միացյալ Նահանգների Սենատի հետախուզական կոմիտեն զեկույց հրապարակեց, որում նշվում է ընտրություններին ազդելու Մոսկվայի  փորձի մասին, ներառյալ հաքերների օգնությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ