News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նոր Ազգային ժողովում ազգային փոքրամասնությունների 4 ներկայացուցիչներն էլ ներկայացված կլինեն «Իմ քայլը» դաշինքի կազմում: Դա պայմանավորված է նրանով, որ «Իմ քայլը» դաշինքն իր պատգամավորների թվով զգալի մեծ տարբերությամբ առաջ է անցել իր մրցակիցներից:

Մասնավորապես՝ եզդի համայնքը կներկայացնի Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուստամ Բակոյանը: Ասորի համայնքը կներկայացնի Արսեն Միխայլովը: Քրդական համայնքը կներկայացնի անկուսակցական Կնյազ Հասանովը, իսկ ռուսականը՝ Ալեքսեյ Սանդիկովը:

Հիշեցնենք, որ Կնայզ Հասանովն ու Արսեն Միխայլովը որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ ներկայացված էին նաեւ նախորդ ԱԺ-ում, սակայն այն ժամանակ նրանք ՀՀԿ խմբակցությունից էին:

Նախորդ ԱԺ-ում ռուսական համայնքը ներկայացնում էր Տատյանա Միքայելյանը: Նա ներկայացված էր «Ծառուկյան» դաշինքի կազմում:

Նշենք, որ ԸՕ-ի 95-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ պատգամավորների 4 մանդատ բաշխվում է ազգային փոքրամասնության ներկայացուցիչների միջև` ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրին մեկ մանդատ սկզբունքով: Այդ կերպ ևս 4 մանդատ գումարվում է «Իմ քայլի» մանդատներին, և նրանք կունենան 88 մանդատ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ