News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը իր պաշտպանյալի առողջական վիճակի վատթարացումը արտառոց չի համարում։ Այսօր՝ դեկտեմբերի 11–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում Մկրտչյանն ասաց, որ այսօրվա նիստին իր պաշտպանյալի արյան մեջ շաքարի քանակը կտրուկ բարձրացել էր, ինչի արդյունքում նրա վիճակը կտրուկ վատացել էր և նրա համար շտապօգնություն էին հրավիրել։

«Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատացումն արտառոց չէի համարի, քանի  որ նա վեց ամիս է՝ գտնվել է փակ տարածքում՝ խցում և նրան մեքենայով դատարան տեղափոխելը պետք է որ նրան այս վիճակի բերեր»,–ասաց նա։

 Նշենք, որ հունիսից սկսած տարբեր դատական ատյաններում քննարկվել է Գրիգորյանի խափանման միջոցի հարցը, սակայն Գրիգորյանը ցանկություն չի հայտնել մասնակցելու նիստերին։

Մկրտչյանը նշեց, որ իրենք են համոզել Գրիգորյանին՝ մասնակցելու այս դատական նիստին։

«Դատավորի կանխակալ վերաբերմունքը մեզ առիթ է տվել մտածելու, որ անիմաստ է հիվանդ մարդու դատարան տեղափոխելը»,–ասաց նա։

Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 11–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քննեց գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարացնելու հարցը: Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի դեկտեմբերի դեկտեմբերի 12–ին։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար: Խոսքը ապրիլյան պատերազմի օրերին ուղարկված օգնությունը յուրացնելու մասին է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը
Օրերս մաքսային կետ-բաժին է  ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային…
ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կիրառելու հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնելու հիմքերն է ուսումնասիրում
Քրեական վարույթով մեղադրյալ Ս․ Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառվելու վերաբերյալ հաղորդում ստացվել է․․․
Ամենաշատ