News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Time ամսագիրն ընտրել է «Տարվա մարդ-2018»-ին։ Այդ կոչումը շնորհվել է լրագրողների մի ամբողջ խմբի, որի անդամները տուժել են իրենց գործունեության համար։

Մրցանակաբաշխության հեղինակները նրանց անվանել են «Պահապաններ»՝ տեղեկացնում է РБК-ն։

«Տարվա մարդ» դարձածների թվում են սաուդցի լրագրող, The Washington Post-ի սյունակագիր Ջամալ Խաշոգջին, ով Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում անհետացել էր հոկտեմբերի սկզբին։ Ավելի ուշ պարզվել էր, որ Էր Ռիադին քննադատող լրագրողին սպանել են։

Բացի նրանից, «Տարվա մարդ» անվանակարգի մրցանակ են ստացել Reuters միջազգային գործակալության թղթակիցներ 32-ամյա Վա Լոնը եւ 28-ամյա Սոե Օօն։ Սեպտեմբերին Մյանմայի իշխանությունները իբր պետական գաղտնիք հրապարակելու համար նրանց դատապարտել էին յոթ տարվա ազատազրկման։

«Տարվա մարդ» հանդիսացողներից 4-րդը Rappler հրատարակչության խմբագիր Մարիա Ռեսան է։ Նրա կայքը լուսաբանում է ֆիլիպինցիների կյանքը նախագահ Ռոդրիգո Դուտերտեի օրոք, հրապարակում է քաղաքացիների դեմ նրա ռեժիմի պայքարին վերաբերող նյութեր։ Ռեսային 10 տարվա ազատազրկում է սպառնում՝ խարդախության մեղադրանքով։

Time-ը «Պահապաններ»-ի թվին է դասել նաեւ ամերիկյան Capital Gazette-ի խմբագրությանը։ 2018թ․ հունիսին զինված երիտասարդը նրանց գրասենյակի վրա կրակ էր բացել, ինչի հետեւանքով հինգ լրագրող տեղում մահացել էր։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ