News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցը քննող դատավոր Մարինե Մելքոնյանը կանխակալ վերաբերմունք ունի Գրիգորյանի նկատմամբ։ Նման կարծիք այսօր՝ դեկտեմբերի 11–ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հայտնեց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

«Այս դատավորի կողմից վեց ամիս շարունակ տեսել եմ կանխակալ վերաբերմունք․ իմ կարծիքով, եթե չլիներ կանխակալ վերաբերմունք, Մանվել Գրիգորյանը չէր լինի կալանքի տակ։ Հնարավոր է Մարինե Մելքոնյանի վրա ճնշում է գործադրվում վարույթն իրականացնող մարմնի կամ այլ պաշտոնատար անձանց կողմից»,– ասաց նա։

Նշենք, որ այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քննեց գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարացնելու հարցը։ Գրիգորյանի պաշտպանները միջնորդել են դատարանին նրա նկատմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրել գրավը։ Որպես գրավի չափ առաջարկվել է 20 մլն դրամը, որը  դատարանը ողջամտության սահմանում կարող է փոփոխել։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը՝ դեկտեմբերի 12–ին։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար: Խոսքը ապրիլյան պատերազմի օրերին ուղարկված օգնությունը յուրացնելու մասին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կողաշրջվել է Մարտունի-Երևան երթուղու միկրոավտոբուսը, որում եղել է 15 ուղևոր
Վարորդին և վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներ...
ՔՈԳՎ բացահայտումը. հայտնաբերվել են հերոին և մեթամֆետամին
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական...
7 բջջային հեռախոս՝ ներնետված փաթեթում․ «Վանաձոր» ՔԿՀ-ում կանխվել է արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման...
«Վահագնի» ռեստորանում ավազակության դեպքի նախաքննությունն ավարտվել է․ 3 անձի մասով նյութերն ուղարկվել են դատարան
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 29–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով…
Նյու Յորքի քաղաքապետին մեղադրել են  ոստիկանությունում ծառայելու ժամանակ կատարած ոտնձգությունների մեջ
Էրիկ Ադամսին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ...
33-ամյա երիտասարդը ընտանեկան հարցերի շուրջ խանութում վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը
Մարտի 18-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման...
Ամենաշատ