News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանն ու ԱՄՆ-ը վարչապետ Լյու Խեի եւ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչիի ու առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են առեւտրային բանակցությունների հաջորդ փուլի «ճանապարհային քարտեզը»՝ տեղեկացնում է Reuters-ը։

Ինչպես հայտնում է ՉԺՀ առեւտրի նախարարությունը, կողմերը կարծիքներ են փոխանակել այն մասին, թե ինչպես կյանքի կոչել երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված փոխհամաձայնությունը եւ մշակել տնտեսական ու առեւտրային բանակցությունների հաջորդ փուլի ընթացքը։

Մանրամասների մասին ոչինչ չնշելով՝ Թրամփը Twitter-ում Չինաստանի հետ բանակցությունները «շատ արդյունավետ» է անվանել։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ