News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանի պաշտոնատար անձինք երկրում Վրաստանի դեսպան Իոսեբ Չախվաշվիլիին կանչել են ԱԳՆ՝ կապված իրանցի ուղեւորների հանդեպ վրացական իշխանությունների անհարգալից վերաբերմունքի մասին տեղեկատվության հետ՝ հայտնում է Tasnim-ը։

Իրանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան իրենց բողոքն է հայտնել Իրանի որոշ քաղաքացիների դեմ վրացի սահմանապահների ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի համար։ Վրաստանի դեսպանը ափսոսանք է հայտնել կատարվածի համար եւ խոստացել է մեկնել Թբիլիսի եւ անձամբ զբաղվել այդ հարցով։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Կասեմին նախօրեին հայտարարել էր, որ ներկայիս իրավիճակի պատճառով Իրանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում հրաժարվել Վրաստան մեկնելու մտադրությունից։

Ավելի վաղ տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ վրացի սահմանապահները Թբիլիսի-Իսպահան չվերթի կանանց ստիպել են հանել հիջաբները։

Դեկտեմբերի 2-ին Վրաստանում Իրանի դեսպանությունը հաստատել է Իրանի տասնյակ քաղաքացիների վտարման կամ երկիր մուտք գործելու արգելքի մասին տեղեկատվությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ