News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, որոնք պահանջում են ազատ արձակել 2–րդ նախագահին, քայլերթով Հանրապետության հրապարակից շարժվել են դեպի գլխավոր դատախազություն։

Ցուցարարների ձեռքին կան հայերեն և անգլերեն պաստառներ՝ «Հայաստանի երկրորդ նախագահը՝ քաղբանտարկյալ #1», «Քաղբանտարկյալ #1», «Կողմնակալ արդարադատություն» գրություններով։

Դատախազության մոտ ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ։ Ցույցն առաջնորդում է երկրորդ նախագահի ազատությունը պահանջող նախաձեռնող խմբի ղեկավար Արմեն Մինասյանը։ Նա հայտարարել է, որ սկսվում է երկարատեւ պայքար՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով։ 

Դատախազության մոտ լարված իրավիճակ ստեղծվեց, երբ մի քանի երիտասարդ մոտեցան ցուցարարներին։ Նրանցից մեկը ներկայացավ որպես իրավաբան, հեղափոխության աջակից եւ եւ պահանջեց դադարեցնել ակցիան։

Հիշեցնենք, որ կազմակերպիչներն ավելի վաղ հայտարարություն էին տարածել, որ ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ դեկտեմբերի 11-ին հայտարարվում է պիկետների և հանրահավաքների մեկնարկի օր:

Երկրորդ նախագահի աջակիցները դատախազությունից պահանջեցին ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Նրանք հայտարարեցին, որ նմանատիպ ակցիաները շարունակական բնույթ են կրելու։

Տպել
Ամենաշատ